Տարածաշրջան15:11, 01 Ապրիլ 2013
Ստամբուլում բնական գազի պաշարներ է «հայտնաբերվել»

Թուրքական «Փոսթա» թերթը անդրադարձել է այսօր թուրքական մեկ այլ լրատվականի` «Անադոլու աժանսը»-ի` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կատարված աշխատանքների ժամանակ հայտնաբերված գազի մեծ պաշարների մասին հոդվածին: Հոդվածն ուներ հետևյալ բովանդակությունը.
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ պաjթյուն է տեղի ուեցել, ինչն
այնուհետև կրակի է վերածվել: Շինարարները, մտածելով, որ գազի խողովակ են վնասել,
ահազանգել են հրշեջ և գազի
ծառայություններ: Վերջիններիս գալուց հետո պարզվել է, որ այդտեղ ընդհանրապես գազի
խողովակ չկա, և նրանք, ամենայն հավանականությանբ, գազի պաշարների են հանդիպել:
Հրավիրված օտարերկրյա մասնագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդտեղ
բնական գազի մեծ պաշարներ կա, իսկ մասնագետների խմբի մեջ եղած ճապոնացի գիտնական Իչի Նիսսանը (İchi Nissan) հայտարարել է, որ նախնական
հաշվարկով այդ պաշարները 38 միլիարդ խմ են և
դրանք կբավարարեն Ստամբուլի առաջիկա 10 տարվա էներգետիկ պահանջները:
Թերթը, ուշադրություն
է հրավիրելով այն հանգամանքին, որ «İchi»-ն ճապոներեն նշանակում է
մեկ, իսկ «Nissan»-նն էլ թուրքերեն ապրիլ բառին է համապատասխանում,
բացահայտում է, որ այդ հոդվածը ընդամենը ապրիլմեկյան կատակ է:
Ավելացնենք նաև,
որ մինչև հոդվածի կատակ լինելու հանգամանքի բացահայտվելը, այն լրջորեն է ընդունվել
թուրքական, ինչպես նաև ոչ թուրքական լրատվամիջոցների կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |