Տարածաշրջան08:46, 30 Մարտ 2013
Թուրքիան Սիրիայի հարցում շարունակում է «բենզինով գնալ կրակի մոտ»

Թուրքական
«Յենիմեսաժ» լրատվական կայքի սյունակագիրներից Մեհմեթ Էմին Քոչն անդրադարձել է
թուրքական իշխանութունների և քրդերի միջև ընթացող բանակցություններին, այլ կերպ
ասած` ԱԶԿ-ՔԲԿ բանակցային գործընթացի խութ ու խոռոչներին: ԱԶԿ-ն (Արդարություն և
զարգացում կուսակցությունը) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականին:
Կուսակցապետը Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: ՔԲԿ-ն
(Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կազմավորվել է 1978-ին Աբդուլլահ
Օջալանի (Ափո) կողմից և նպատակ ունի հասնել քրդական անկախ պետականության
ստեղծմանը:
Մեհմեթ Էմին Քոչն իր հոդվածում գրում է, որ թուրք հասարակությունը իրավացիորեն անհանգստանում է ԱԶԿ-ՔԲԿ գործընթացի ստվերային ռիսկերից: Հեղինակի կարծիքով թուրքական իշխանություններն անազնիվ գտնվեցին սեփական ժողովրդի հանդեպ, երբ ամիսներ շարունակ գաղտնի սակարկում էին ՔԲԿ-ի հետ: Մեկ էլ հանկարծ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հրովարտակ-հորդորով է հանդես գալիս` ուղղված թուրքական պետությանը, սարերի քրդերին ու միջազգային հանրությանը: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, նախևառաջ երկրի վարչապետ Էրդողանն էր պարտավոր հանրությանը տեղյակ պահել ՔԲԿ-ի հետ տարվող բանակցությունների օրակարգի և ժամանկացույցի մասին:
Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի կառավարությունը պետք է հստակ պատասխան այն հարցին, թե արդյոք ՔԲԿ-ին օգտագործող ձեռքերը հիմա չեն պատրաստվում Թուրքիայի սահմաններից դուրս հանելով քուրդ գրոհայիններին մասնակից դարձնել Սիրիայի վարչակազմի դեմ արյունալի հեղափոխությանը: Միևնույն ժամանակ ակնարկվում է, որ այդտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռագիրը կա: Իսկ հարևան Սիրիայի հարցում Թուրքիա ընդունած կեցվածքը Մեհմեթ Քոչը բնութագրում է հետևյալ կերպ:
«ԱԶԿ-ն Սիրիայում բռնկված արյունահեղությունը մարելու փոխարեն շարունակում է
բենզինով գնալ կրակի մոտ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |