Տարածաշրջան12:18, 29 Մարտ 2013
Մուրադ Քարայըլան. «Բոլոր ՔԲԿ-ականներին չեմ կարող հանել Թուրքիայից»

Քուրդիստանի բանվորական կուսակցության համակարգող
և զինած ջոկատների հրամանատար Մուրադ Քարայըլանը
ՔԲԿ-ի հետագա գործողությունների մասին պարզաբանումներ է տվել Եվրոպական հեռուստաալիքներից մեկին:
Նա,
բացառելով այսուհետ զինված գործողությունների իրականացումը, նշել է, որ անհրաժեշտ է՝
Թուրքիայի Մեջլիսը քրդական զինված ջոկատների երկրից դուրս բերման մասին որոշում կայացնի. «Մեր ուզածն այն է, որ
1999 թվականի իրադարձությունները չկրկնվեն, երբ մեր ուժերը հավաքվելով Դիարբեքիրում,
թակարդում հայտնվեցին: Վարչապետն ասում է, որ այս անգամ պատժ չի կիրառվելու: Սակայն
այդ հարցում բանավոր պայմանավորվածությունը քիչ է: Ավելի վաղ մենք ասել էինք, որ տարհանման
համար անհրաժեշտ է սահմնադրության մակարդակով փոփոխություններ կատարել: Օսլոյի գործընթացի
տապալման պատճառներից մեկն էլ հենց դա էր»:
Քարայըլանը նշել է, որ այդ բոլոր ջոկատները
դուրս բերելը շատ դժվար գործ է, քանի որ արդեն երեսուն տարի է` նրանք հավատում են
, որ կռվով է լուծվելու հարցը: Նա ասել է, որ այդ մարդկանց համոզելու համար ոչ միայն
իրավական երաշխիքներ, այլ նաև գործընթացին Օջալանի անմիջական մասնակցություն է անհրաժեշտ:
Նա մասնավորապես ասել է. «Օջալանի անմիջական մասնակցությունը համոզիչ ազդեցություն
կունենա: Ես չեմ ասոմ, որ Օջալանը իսկույն պետք է գործընթացի մեջ մտնի, սակայն պետք
է պայմաններ ստեղծվի նրա հետ մշտական կապ ունենալու համար: Առանց Ափոյի (Օջալան) մասնակցության
բոլոր զինյալներին չենք կարող համոզել երկրից դուրս գալ, հարցեր կծագեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |