Հասարակական08:06, 28 Մարտ 2013
Անունը` Սևակ, ազգությունը` հայ, արդյունքը` սպանություն

Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված
հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործով
դատարանի կայացրած վճիռը բուռն արձագանք է առաջացրել: «Մարդու իրավունքների և հալածյալների պաշտպանության միության» (MAZLUMDER)
Դիարբեքիրի գրասենյակը հրավիրել է մամուլի ասուլիս և իր բողոքի ձայնը
բարձրացրել:
Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն, նույնպես մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում: Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո°ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:
Իսկ մայրը` Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:
«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը` Սևակ, ազգությունը` հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում: Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:
Մամուլի ասուլիսին ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է: Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից»:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ ենթասպա Սադրեթին Էրսոզին, ով մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, դատապարտվել է ընդամենը 5 ամիս ազատազրկման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |