Տարածաշրջան13:12, 27 Մարտ 2013
Իրաքյան Քուրդիստանի վարչապետը զորակցություն է հայտնել Օջալանին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդիպել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավրություն
կուսակցության» (ՔԲԿ-BDP) և «Ժողովրդավարական համայնք» կոնգրեսի պատվիրակների հետ:
Հանդիպման ժամանակ ուշագրավ է եղել Նեչիրվան Բարզանի ելույթը: Նա ասել է, որ իրենք ժամանել են Թուրքիա, որպեսզի կրկին վերհաստատեն իրենց աջակցությունը բանակցային խաղաղ գործընթացին: Բարզանին նաև նշել է, որ իրենք Օջալանի հայտնի նամակում տեղ գտած գաղափարներն ու կարծիքները ամբողջովին կիսում են:
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի տեղեկացմամբ` Նեչիրվան Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-BDP) անդամների` Թուրքիան լքելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |