Քաղաքական07:29, 25 Մարտ 2013
Թուրք նախկին նախարար. «Օջալանի նամակն իրականում ինքը չի գրել»

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սաադեթթին
Թանթանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակի իսկության մասին
կասկած է հայտնել: Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ, ըստ
Թանթանի, այդ նամակը գրել է ոչ թե Օջալանը, այլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի մերձավոր մարդկանցից մեկը:
Հիշեցնենք, որ Նովրուզի տոնակատարության ժամանակ ընթերցված նամակում Օջալանը կոչ էր անում քուրդ զինյալներին վայր դնել զենքը և լքել Թուրքիայի սահմանները:
«Ովքեր հետաքրքրվում են, թե ով է գրել Օջալանի նամակը, թող ստուգեն Էրդողանի ծառայողական մեքենան», - նշել է նախկին նախարարը: Վերջինս ՔԲԿ-ի գրոհայինների` Թուրքիայից դուրս գալը մեկնաբանել է որպես Իրանի դեմ ուղղված քայլ` ծրագրված ԱՄՆ-Իսրայել-Անգլիա առանցքի կողմից:
Նա նշում է, որ Էրդողանի գլխավորած «Արադարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) և ՔԲԿ-ը նման ինքնագլուխ որոշում չէին կարող կայացնել: Իսկ հիմանական պատճառը Թանթանը համարում է, տարածաշրջանում մեկուսացող Իսրայել պետության անվտանգության ապահովման նպատակով քրդական պետության ստեղծումն է: Իսկ մինչև դա ՔԲԿ-ի զինյալներին երկրից դուրս հանելով` ցանկանում են Սիրիայի հյուսիսում ապստամբական ուժերի հետ պատերազմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ: Նախկին նախարարը այս համատեքստում Իսրայելի ներողությունը պատահական չի համարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |