Քաղաքական09:34, 23 Մարտ 2013
Էրդողանը թուրք ազգայնականների մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել
է իր ղեկավարած «Արդարություն և
զարգացում» կուսակցության ( ԱԶԿ- AKP) նահանգային կառույցի ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է մարտի 19-ին
Անկարայում Արդարադատության նախարարության շենքի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության
մասնաշենքի վրա կատարված հարձակման մասին:
Ըստ թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի` թեմայի շրջանակներում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր 2 խոշոր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություններին:
ԱՇԿ-ի վերաբերյալ Էրդողանը ասել է. «ԱՇԿ-ն իրեն պատեպատ է տալիս միայն թե ահաբեկչությունը չդադարի, ահաբեկչության խնդիրը մնա մեր երկրի օրակարգում, քանի որ եթե այս խնդիրը վերանա, ԱՇԿ-ն կզրկվի իր կապիտալից: Այն պահից, երբ ահաբեկչությունը դադարի ԱՇԿ-ն նույնպես կդադարի, և իր ձեռքում շահագործման որևէ մեխանիզմ չի մնա»:
Այս համատեքստում երկու կուսակցությունների հիշատակումը ուշագրավ է, քանի որ Անկարայում տեղի ունեցած հարձակումներից հետո ԱԶԿ-ականները բազմիցս նշել էին, թե իրենք գիտեն` ովքեր են կանգնած միջադեպի հետևում: Ըստ Էրդողանի կուսակցության անդամնների` հարձակումները կազմակերպել են նրանք, ովքեր չեն ուզում որ քրդական խնդիրը լուծում ստանա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |