Տարածաշրջան16:17, 22 Մարտ 2013
Անկարայում իրականացված վերջին պայթյունների առնչությամբ ձերբակալություններ են կատարվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Արդարադատության նախարարության և կառավարող կուսակցության`ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) գլխավոր շենքի վրա կատարված ռմբահարման առնչությամբ Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության ջոկատների կողմից 14 հասցեներում միաժամանակ գործողություն է կազմակերպվել:
Թուրքական «Փոսթա» թերթի հաղորդմամբ բոլոր 14 հասցեները կապված
են եղել «ԺՓՀԿ-Ճ»-ի (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ) հետ, որը և իր վրա էր վերցրել պայթյունների պատասխանատվությունը:
Հաղորդվում է, որ որոնողական գործողության արդյունքում, որին մասնակցել են նաև հատուկ
ջոկատայինները, առայժմ կա մեկ ձերբակալված:
Նույն թերթի հաղորդմամբ երկու օր առաջ Ստամբուլի ահաբեկչության
դեմ պայքարի վարչության ջոկատների կողմից կազմակերպված գործողության ժամանակ «ԺՓՀԿ-Ճ»-ի հետ կապված որոշ հասցեներում ևս ձերբակալություններ են կատարվել: Ձերբակալվածները
երեկ ուղարկվել են Ստամբուլի արդարադատության պալատ: Դատախազության կողմից հարցաքննության
ենթարկված 13 կասկածյալներից 10-ը ձերբակալման պահանջով դատարան են ուղարկվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |