Տարածաշրջան07:02, 22 Մարտ 2013
Աբդուլլահ Օջալանը զենքերը վայր դնելու կոչ արեց

Երեկ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած Նովրուզի տոնակատարության ժամանակ
կարդացվել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` վերջին օրերին Թուրքիայում մեծ
հետաքրքրությամբ սպասվող ուղերձը: Թուրքական «Սաբահ» թերթի
տեղեկացմամբ 5 էջից բաղկացած ուղերձը
սկզբում կարդացվել է քրդերեն լեզվով, այնուհետև` թուրքերեն: Ուղերձի հիմնական
պարբերությունները ներկայացվում է ստորև:
«Այլևս ավարտվել է ճնշումների և ժխտողականության
ժամանակաշրջանը: Միջին Արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդները արդեն արթնանում են
ու վերադառնում իրենց ինքնությանն ու ծագմանը:Միմյանց դեմ կուրացնող, տառապանք
պատճառող կռիվներին ուզում են վերջ դնել:
Հարյուր
հազարավոր մարդիկ արդեն խաղաղություն են ուզում, հարցին լուծում են ուզում:
Մենք մեր կռիվը
սկսել են ընդդեմ անճարության, անիրազեկվածության, ստրկության բռնությունների ու
կեղեքումնեի: Այն նպատակ է ունեցել ստեղծել մի ընդհանուր ըմբռնում, ընդհանուր ոգի:
Այժմ տեսնում եմ, որ հասել ենք այդ կետին:
Այսօր արդեն
բոլորս գնում ենք դեպի նոր Թուրքիա, դեպի նոր Միջին Արևելք, դեպի նոր ապագա: Մի
նոր ժամանակաշրջան է սկսվում: Քաղաքական պայքարց դուռ է բացվում դեպի
ժողովրդավարական քաղաքականություն: Ժողովրդավարական իրավունքների, հավասարության
դարաշրջան է սկսվում:
Մեր պայքարն
ապարդյուն չի անցել: Քուրդ ժողովուրդը ևս մեկ անգամ հասվ իր ինքնությանը:
Այժմ հասել ենք
այն մակարդակին, երբ զենքերը պետք է լռեն, մտքերը` խոսեն: Այս կոչը լսող
միլիոնավոր մարդկանց ասում եմ, որ արդեն նոր շրջան է սկսվում, որտեղ օրակարգում ոչ
թե զենքն է լինելու, այլ` քաղաքականությունը:
Եկել է
ժամանակը, որ մեր զինված խմբերը դուրս գան երկրից:
Միջին Արևելքի
ժողովուրդները արմատից նորից ծնվել ու ոտքի կանգնել են ուզում:
Այս Նովրուզը
թող բոլորիս ավետիս լինի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |