Հասարակական07:51, 09 Մարտ 2013
Պատարագ Կայսերիի հայկական եկեղեցում

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական սուրբ Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցում պատարագ է մատուցվել` ի հիշատակ սուրբ նահատակ համարվող Լուսավորչի և «խաչի
ճամփորդության»: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Հոգևոր ծիսակարգը վարել է Պոլսի հայոց պատրարքարանի քահանա Գրիգոր Դամադյանը: Պատարագին
մասնակցել է պոլսահայությունն ու արտերկրից ժամանած բազմաթիվ հայեր: Հավատացյալներին
մոմավառությունից հետո օրհնված հաց է բաժանվել:
Պոլսի հայոց պատրիարքարանի միջկրոնական հարցերով զբաղվող բաժնի պատասխանատու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր քարոզում նշել է, որ թեև ապրում են Ստամբուլում, բայց երբեք մոռացության չեն մատնելու երկրի արևելյան շրջաններում (Արևմտահայաստան) գտնվող եկեղեցիներն ու ամեն պատեհ առիթի այցելելու են:
«Կայսերին անցյալում քրիստոնեության կենտրոն է եղել: Այս քաղաք մեզ համար մեծ նշանակություն ունի: Կայսերիից հետո գնալու ենք Իսքենդերուն և Հաթայ, տեղի եկեղեցիներ այցելելով եզրափակելու ենք մեր խաչի ճամփորդությունը»,- նշել է եպիսկոպոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |