Քաղաքական08:24, 07 Մարտ 2013
Թուրքիայի խորհրդարանում ձեռնամարտ ու հայհոյանքեր

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պատգամավորները ձեռնամարտի են
բռնվել սիրիական խնդրի քննարկման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «CNNTurk»
լրատվական ծառայությունը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) պատգամավոր Ումիթ Օզգյումուշը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ
Թուրքիան փաստացիորեն ներգրավված Սիրիայի պատերազմում:
«Ինչպես առաջ ասում էին, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա ու պարզվեց, որ սուտ էր, այնպես էլ հիմա հայտարարում են, թե Սիրիայի իշխանությունները կոտորում են ժողովրդին: Դա ևս սուտ է, իսկ Թուրքիան այդ ստի հիման վրա ռազմավարություն է կառուցել ու անցել գործողությունների»,- դժգոհել է Օզգյումուշը: Այդ ժամանակ նրա ելույթին միջամտել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Մեթիները, ով հանդիմանել է ընդդիմադիր պատգամավորին ժողովրդին կոտորողներին սատարելու համար:
Սա խիստ զայրացրել է Օզգյումուշին և պատգամավորները սկսել են վիրավորական խոսքեր ասել իրար, մոտեցել են ու փորձել բռունցքներով շարունակել վեճը: Գործընկերների միջամտությամբ ձեռնամարտը դադարեցվել է: Խորհրդարանական քննարկումը հետաձգվել է մեկ ժամով:
Լրատվամիջոցը ներկայացրել է իշխանական և ընդդիմադիր վերոնշյալ պատգամավորների վիճաբանության սղագրությունը:
Մեհմեթ Մեթիներ – Ամոթ, ամոթ: Դուք չեք կարող սատարել այդ ջարդերը:
Ումիթ Օզգյումուշ – Լռիր: Զավզակություն մի արա: Սուս նստիր տեղդ:
Մեհմեթ Մեթիներ – Մի սատարեք այդ կոտորածները:
Ումիթ Օզգյումուշ – Ասել եմ ու կասեմ. մենք իրողություններն ենք ասում:
Մեհմեթ Մեթիներ – Ամոթ:
Ումիթ Օզգյումուշ – Քեզ ամոթ, քեզ:
Մեհմեթ Մեթիներ – Բա լավ ով է կոտորում այդ ժողովրդին:
Ումիթ Օզգյումուշ – Զավզակություն մի արա ասում եմ:
Մեհմեթ Մեթիներ – Սա Սիրիայի խորհրդարանը չէ, ամոթ է:
Ումիթ Օզգյումուշ – Թե կուզես, հետո դրսում կխոսենք, տեղիցդ մի խոսիր:
Մեհմեթ Մեթիներ – Ախր դատարկ բաներ ես ասում:
Ումիթ Օզգյումուշ – Հալովդ մնա: Ծաղրածու:
Մեհմեթ Մեթիներ –Ծաղրածուն էլ ես դու, ջարդարարն էլ:
Ումիթ Օզգյումուշ – Տո արի ասեմ է:
Մեհմեթ Մեթիներ – Գամ:
Ումիթ Օզգյումուշ – Արի:
Մեհմեթ Մեթիներ – Դու արի:
Ումիթ Օզգյումուշ – Վերջդ տալու եմ... (հայհոյանք)
Մեհմեթ Մեթիներ – (հայհոյանք)
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |