Հասարակական07:53, 26 Փետրվար 2013
Թուրք ոստիկանները փորձում են պարզել Սամաթիայի դեպքերի մեղավորի ինքնությունը

Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ գործած հանցագործի ֆոտոռոբոտը կազմելուց հետո, իրավապահ մարմինները դիտել
են թաղամասում տեղադրված բոլոր տեսախցիկների ձայնագրությունները:
Նրանք հարյուրավոր տեսաձայնագրություններից մեկում ֆոտոռոբոտին
համապատասխան արտաքինով մի անձ են հայտնաբերել: Ներկայումս փորձում են պարզել նրա
ինքնությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նա ունի 170սմ հասակ, բաց գույնի աչքեր:
Հիշեցնենք, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և
տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |