Քաղաքական09:27, 25 Փետրվար 2013
Թուրքիայի պետնախարար. «Այս սահմանադրությամբ մենք ԵՄ չենք մտնի»

Թուրքիայի պետնախարար և Եվրամիությանն անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Տրապիզոնում կայացած մի միջոցառման ժամանակ, խոսելով Թուրքիայի սահմանադրության մեջ բարեփեխումներ կատարելու անհրաժեշտության
մասին, ասել է հետևյալը.
«Ներկայիս սահմանադրությամբ մենք Եվրամիություն ոտք դնել չենք կարող: Ես դա անկեղծորեն խոստովանում եմ»:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` Բաղըշը նշել է նաև, որ Թուրքիայում նախկինում եղել
են շատ տաբուներ (արգելքներ), ակայն այժմ դրանք հաղթահարված են:
«Հիմա ցանկացած հեռուստաալիք միացրեք. ամեն թեմայով քննարկում
կգտնեք: Այս երկրում տաբուներ չեն մնացել»,-ասել է նա:
Այս ամենի հետ մեկտեղ նշենք, որ Թուրքիայում խոսքի ազատությունը այսօր մեծ խնդիր
է: Բազմաթիվ լրագրողներ գտնվում են բանտերում : Իսկ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն
խոսողները հետապնդվում են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |