• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 11:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:30, 22 Փետրվար 2013

Թուրք նախարար. «Ես 1915-ին չեմ եղել»

Թուրք նախարար. «Ես 1915-ին չեմ եղել»

Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Փարիզ կատարած դիվանագիտական այցից հետո օդանավակայանում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` հարցերից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանությանը: Նա նախ նշել է, որ Թուրքիան այդ հարցում բավականին ինքնավստահ է: Հիշեցրել է, թե ինչպես 2005-ին իրենց վարչապետը նամակ էր գրել Հայաստանի նախագահին` արխիները բացելու և բոլորն ուսումնասիրող պատմաբանների ակադեմիական միջազգային խումբ ձևավորելու կոչով:

«Ես 1915-ին չեմ եղել: Չկան այդ ժամանակվա վճիռ կայացնողներից և ոչ մեկը: Բայց կան արխիվները: Մեր արխիվները պարզ են ու հստակ: Ովքեր հակառակն են պնդում, թող բերեն իրենց պատմաբաններին, մասնագետներին, որոնք կաշխատեն մեր արխիվների վրա ու հետո կխոսենք»,- ասել է Բաղըշը` ընդգծելով, որ մինչև հիմա էլ պաշտոնական Անկարան կողմնակից է 8 տարի առաջ գրված վերոնշյալ նամակի բովանդակությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին: Պատասխան նամակում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարևաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև: Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բացսահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանցմայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարողարդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսությանմեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխանքաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունըկրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք և կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջև հաստատել բնական հարաբերություններ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
09:59, 22 օգոս
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}