Քաղաքական10:17, 06 Փետրվար 2013
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ. Էրդողանի և Դավութօղլուի հայտարարությունները մեզ անհանգստացնում են

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը քննադատել է Իսրայելի` Սիրիայի վրա իրականացրած օդային հարձակման վերաբերյալ Թուրքիայի վարչապետի ու
արտգործնախարարի հայտարարությունները:
«Թուրք պաշտոնյաների կողմից արվող սադրիչ հայտարարությունները մեզ շատ են անհանգստացնում: Մեր այս մտավախություններն Անկարայի ԱՄՆ դեսպանության միջոցով փոխանցել ենք թուրքական իշխանություններին»,-ասել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դատապարտել
էր Իսրայելի հարձակման հարցում Սիրիայի իշխանությունների անգործունեությունը:
«Սիրիական վարչակարգը 22 ամիս շարունակ ռմբակոծում ու գնդակոծում է իր խաղաղ բնակիչներին և, չգիտես ինչու, չի պատասխանում երկրի տարածքի
վրա կատարվող իսրայելական հարվածներին: Միգուցե Իսրայելի ու Ասադի վարչակարգի միջև գաղտնի պայմանավորվածությո°ւն
գոյություն ունի: Ասադն Իսրայելի հարձակումներն օգտագործում է իրեն զոհ ներկայացնելու և մուսուլմանական երկրների օգնությունը ստանալու համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |