Քաղաքական13:59, 06 Փետրվար 2013
«Patriot» համակարգերի ծախսերը հոգալու է Թուրքիան

Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` Թուրքիայի 3 նահանգներում (Ադանա, Քահրամանմարաշ, Գազիանթեփ) տեղադրված հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» 6 համակարգերը 3.5 միլիոն մարդու պաշտպանելու են սիրիական օդուժի հնարավոր հարձակումից:
«Patriot» համակարգերի հետ Թուրքիա ժամանած զինվորների հյուրընկալության ծախսերը հոգալու է թուրքական կառավարությունը: Աղբյուրի համաձայն`ԱՄՆ-ից ուղարկված «Patriot» համակարգերն արդեն շահագործման ենթակա վիճակի են բերվել: Դրանք պետք է Թուրքիան պաշտպանեն Սիրիայի հնարավոր քիմիական հարձակումից:
«Patriot»-ի հրամանատարը նշել է, որ համակարգերն ի զորու են չեզոքացնել հնարավոր վտանգները 10 րոպեից էլ կարճ ժամանակահատվածում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, վերջերս Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակման հետևանքով Գազիանթեփում գտնվող ամերիկացի զինվորների
շրջանում վախի մթնոլորտ է տիրում: Զորանոցներում գտնվող ամերիկացի զինվորներին առայժմ արգելվել է լքել զորանոցի
տարածքը:
Անվտանգության բոլոր միջոցառումներն ապահովելուց հետո միայն նրանց կրկին թույլ կտրվի քաղաքի կենտրոնով շրջել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |