Քաղաքական10:02, 04 Փետրվար 2013
Էրդողան. Թուրքիան 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ

Թուրքական «Anadolu» (Անատոլիա) լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի մայրաքաղաք Պրահա մեկնելուց առաջ Անկարայի «Աթաթուրքի» անվան օդանավականում հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Լրագրողներից մեկը հիշեցնելով «Շանհայի Համագործակցություն» կազմակերպության մասին Էրդողանի արած հայտարարությունները, հարցրել է. «Արդյո°ք Թուրքիան հեռանում է Եվրամիության (ԵՄ) ուղեծրից»: Էրդողանն ի պատասխան ասել է.
«Թուրքիան անգամ երկխոսության մեջ չի ներառվել: Եվրաինտեգրման գործընթացում մնալ- չմնալու հարցի վերաբերյալ ժողովրդին և Ձեզ մի հարց եմ ուզում ուղղել: Արդյո°ք մի երկիր, որ 50 տարի սպասում է Եմ դռների մոտ, ի վերջո, ստիպված չէ որևէ այլ որոշում կայացնել: Եվրամիությունը որևէ երկրի նկատմամբ այսպես չի վարվել, ինչպես Թուրքիայի: Չի եղել մի երկիր, որը 50, 40 կամ 30 տարի սպասեր: Այսպիսի մոտեցում Թուրքիայի դեմ է միայն
կիրառվում: Մեր ասելիքը հետևյալն է՝ թե ընդունելու եք ընդունեք, եթե ոչ՝ բացեիբաց ասեք: Մոտ ժամանակներս Բրյուսել այցելություն ուենեք, որի շրջանակներում էլ բացեիբաց կխոսենք այդ ամենի շուրջ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |