Հասարակական10:43, 24 Հունվար 2013
Հայ և թուրք ուսանողների նախաստորագրած արձանագրությունը չունի քաղաքական ենթատեքստ

Երեկ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն
այն մասին, որ հայ և թուրք ուսանողները Ստամբուլում ստորագրել են 3 կետից բաղկացած
արձանագրություն, որով նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի համալսարանների
ուսանողների միջև հասարակական երկխոսություն սկսել` իրականացնելով ուսանողների
փոխանակման ծրագրեր:
Նշենք, որ թուրքական մամուլում այս լուրը մեկնաբանվում է քաղաքական շեշտադրումներով և ակնարկվում, որ այս արձանագրությունը
կարող է դեր խաղալ նաև երկու երկրների միջև առկա քաղաքական խնդիրների լուծման
հարցում:
Հիշյալ արձանագրությունը
նախաստորագրվել է Հայաստանի ուսանողական ազգային
ասոցիացիայի և Թուրքիայի ուսանողական խորհրդի միջև: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս
Ասատրյանցը, «Ermenihaber.am»-ի հետ
զրույցում պարզաբանել է արձանագրության հետ կապված եղելությունը:
Ասատրյանցը
նշեց, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան վերջերս անդամակցել է Եվրոպական Ուսանողական միությանը
և այդ
կազմակերպության շրջանականերում կրթական համագործակցություն է նախատեսում տարբեր
երկրների հետ, այդ թվում և` Թուրքիայի:
«Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունը նախատեսում է համագործակցություն
զուտ կրթական ոլորտում և չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ: Բացի այդ
արձանագրությունը դեռ նախաստորագրված է և ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ
այն հաստատվի Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ընդհանուր ժողովի
կողմից, որը կազմակերպության` որոշումներ ընդունող գերագույն մարմինն
է»,- հստակեցրել է Սարգիս Ասատրյանցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |