Քաղաքական06:55, 22 Հունվար 2013
Թուրք պատգամավորը Լոնդոնում խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

Ինպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի
ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,
իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Վոլքան
Բոզքըրը Լոնդոնում մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով
կոնֆերանսին:
Անդրադառնալով Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին` թուրք պատգամավորը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարից: Ներկաներին տեղեկացրել է, թե իբր Թուրքիան շատ քայլերի է դիմում` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` մատնանշել է Հայոց ցեղասպանության հարցը պարզաբանելոււ համար անկախ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, որին հայկական կողմը դրական չարձագանքեց:
«Եթե Հայաստանն ասի, որ պատրաստ է լավ հարաբերություններ հաստատել, դա մեզ համար խնդիր չի լինի»,- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ասել է Վոլքան Բոզքըրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |