Քաղաքական07:37, 22 Հունիս 2012
Թուրքիան կդադարեցնի պատժամիջոցների կիրառումը Ֆրանսիայի դեմ

«CNNTurk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է,
որ Անկարան դադարեցնելու է Փարիզի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին
հեռուստաեթերից հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Նա նշել է
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարության շրջանում ֆրանս-թուրքական
հարաբերությունները բարելավելու Անկարայի որոշման մասին: Այդ նպատակով Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է հանել Ֆրանսիայի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Փարիզի կողմից ցուցաբերվող նոր վերաբերմունքի արդյունքում օրակարգից հանվելու են պատժամիջոցները: Ֆրանսիան և Թուրքիան երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար բավականաչափ զորեղ»,- ըստ «` ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայկական բանաձևի ընդունումից հետո հրապարակել էր Ֆրանսիայի դեմ կատարվելիք պատասխան գործողությունների ցանկը, որը կազմված էր 8 կետից:
1. Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետկանչ:
2. Չեղյալ են հայտարարվում քաղաքական,
ռազմական, ֆինանսական, տնտեսական, կադրերի փոխանակման և նմանատիպ այլ բնույթի
համագործակցությունները:
3. Չեղյալ են հայտարարվում համատեղ
զորավարժությունները:
4. Դադարեցվում են Ֆրանսիայի հետ ընթացող բոլոր
քաղաքական խորհրդակցությունները:
5. Ֆրանսիակա ռազմական ինքնաթիռներն այսւոհետև
ամեն թռիչքի պետք է առանձին-առանձին են թույլտվություն ստանան:
6. Եվրամիության հետ կազմվելիք նախագծերում չի
ներառվելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը:
7. Այսուհետև մերժվելու են ֆրանսիական
ռազմանավերի թուրքական նավահանգիստներ մուտք գործելու բոլոր դիմումները:
8. Էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ
2012-ին ծրագրված Թուրքիա-Ֆրանսիա համատեղ տնտեսական ժողովին թուրքերը չեն
մասնակցելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |