Քաղաքական09:27, 16 Մայիս 2012
Սարկոզիի հեռացումից փոփոխություններ ակնկալել պետք չէ

Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի վերլուծաբան
Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է ֆրանս-թուրքական հարաբերությունների նոր
հեռանկարին: Նշվում է, որ Սարկոզիի նախահագահության
շրջանը պատմության մեջ մնաց որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների ամենավատ
շրջան:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ հետընտրական շաբաթը նշանավորվեց փոխադարձ մի քանի դրական ժեստերով: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Թայիփ Էրդողանը ջերմագին շնորհավորել էին Ֆրանսուա Օլանդին, իսկ վերջինս էլ եղավ առաջին նախագահը, ով ուղերձ հղեց Ֆրանսիայի թուրքական համայնքին:
Հայկական հարցի մասին հոդվածագիրը նշում է, որ այն կշարունակի մնալ որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների բաղադրիչ:
«Անշուշտ, Ֆրանսիայի սոցիալիստ առաջնորդի հետ աշխատանքներում դեռ կլինեն որոշակի դժվարություններ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Գյուլսուն Բիլգեհանն այն կարծիքին է, որ միշտ էլ սոցիալիստները երկու հարցում են դժվարություն ունենում` հասկանալու Թուրքիայի մոտեցումները` հայկական և կիպրական հարցերում: Պետք չէ ակնկալել, որ Սարկոզիի հեռացումով փոփոխություններ կլինեն Ֆրանսիայի դիրքորոշման մեջ հայկական հարցում»,- նշում է թուրք հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |