Քաղաքական12:20, 27 Ապրիլ 2012
Գյուլի կոչը` ուղղված միջազգային հանրությանը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը
լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայում ծավալվող
նախընտրական գործընթացներին: Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` նա
մասնավորապես մտահոգություն է հայտնել նախագահական ընտրությունների շրջանակներում
ընթացող քարոզազրշավներում Հայոց ցեղասպանության թեման օրակարգայնացնելու կապակցությամբ:
Գյուլի համոզմամբ` այդ ճանապարհով թշնամություն է սերմանվում Թուրքիայի և թուրք
ժողովրդի հանդեպ Ֆրանսիայում, որի համար էլ ցավ ու ափսոսանք է հայտնել:
Թուրքիայի նախագահը դարձյալ միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու և 1915-ի դեպքերը ուսումնասիրելու համար, որի արդյունքներից էլ հստակ եզրակացություն կարվի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը իրենց հրապարակային ելույթներում հաստատակություն են հայտնել ընտրվելու դեպքում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |