Տարածաշրջան10:15, 21 Օգոստոս 2017
1988-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է 12 մլն ավտոմեքենա

Թուրքիայի ավտոմեքենաների արդյունաբերության միության (OSD) տվյալներով 1988թ.-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է ուղիղ 12մլն. 274.965 մեքենա: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ ժամանակաշրջանում ամենաշատ ավտոմեքենաներ արտահանել է Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող ֆրանսիական «Renaut» ավտոմեքենայի գործարանը՝ «OYAK Renault»-ը (3մլն 468 հզ մեքենա):
Երկրորդ տեղում Թուրքիայում «Ford»-ի՝ «Ford Otosan» գործարանն է: Այնտեղից արտահանել է 2մլն 809 հզ մեքենա: 3-րդ տեղում է թուրքական «Tofas» ավտոմեքենաների ընկերությունը (2մլն 672հզ), իսկ 4-րդում ՝կորեական «Hyundai» ընկերության՝ «Hyundai Assan» գործարանն է: Արտահանման ծավալներով Թուրքիայում 5-րդ հորիզոնականում է գտնվում ճապոնական «Honda» ընկերությունը (111.968):
Առևտրաարդյունաբերության մեջ օգտագործվող մեքենաների արտահանման ծավալներով առաջատարը՝ «Türk Traktör» ընկերությունն է (157.446): Դրան հաջորդում են «Mercedes-Benz Türk» (86.000) և « MAN Türkiye »(21.000) գործարանները:
Աղբյուրը նշում է, նաև որ այս տարի Թուրքիայից արտահանվել է 216 «Toyota» մակնիշի մեքենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |