Քաղաքական07:13, 15 Օգոստոս 2017
Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է «հանրապետություն» բառը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից և այլ սոցիալական ցանցերից հեռացրել է «հանրապետություն» (Cumhuriyet) բառը՝ ներկայանալով սոսկ որպես «Թուրքիայի նախագահ»:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միաժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ հանդիսացող Էրդողանը նաև սոցցանցերում սկսել է լայնորեն կիրառել «AKP նախագահ» տիտղոսը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թուր Յըլդըզ Բիչերը խստորեն քննադատել է Էրդողանի այդ քայլը՝ համեմատելով նրան Հիտլերի հետ:
«Եթե հանդուրժենք քաղաքականության մեջ իսլամիստական այդ կուսակցությունը ներկայացնող նախագահի կողմից «հանրապետություն» բառը հեռացնելու փաստը, ապա շուտով կկարդանք նրա «Իմ սուրբ պայքարը» գիրքը։ Չի կարելի անցնել ֆաշիզմի» , - նշել է պատգամավորը:
Այս խոսքերով CHP-ական պատգամավորն ուղղակիորեն ակնարկել է Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |