Միջազգային08:33, 31 Հուլիս 2017
ՄԵրկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության՝ «Քրիստոնեադեմոկրատական միության» (CDU) փոխնախագահ Յուլյա Քլյոքները պահանջել է դադարեցնել եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը:
«CNNTürk» -ի տեղեկացմամբ՝ Քլյոքները մասնավորապես ասել է. «Թուրքիային տրամադրվող միջոցները նախատեսված են իրավական պետության սկզբունքների ապահովման համար, այնինչ Թուրքիայում այս պահին բոլորովին հակառակ գործընթացն է կատարվում: Եվրամիությունը խրախուսում է ոչ թե ժողովրդավարության վերացումը, այլ դրա զարգացումը»:
Քլյոքները կարևորել է նաև Թուրքիա մեկնել ցանկացող գերմանացիներին ուղղված զգուշացումը և գերմանական ընկերությունների կողմից Թուրքիայում կատարվող ներդրումների ու դեպի Թուրքիա արտահանումների շրջանակներում տրամադրվող վարկային երաշխիքների վերանայման որոշումը: Գերմանացի գործիչը տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը առավել քան մտահոգիչ է, և ընդգծել, որ Թուրքիան դեռևս չի կարող ԵՄ անդամ դառնալ:
Միևնույն ժամանակ CDU փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը լիովին դադարեցնելը ևս ճիշտ չի լինի: Դա իր բացասական հետևանքները կունենա ինչպես Թուրքիայում ազատազրկված գերմանացիների, այնպես էլ Գերմանիայում ապրող և Թուրքիայի իրենց հարազատներին ազատորեն այցելել ցանկացող թուրքերի համար:
Հիշեցնենք, որ Թուրքիա - ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել են 2005թ.: ԵՄ անդամակցությանը պատրաստվելու նպատակով նախատեսված էր 2014-2020թթ. ընթացքում Թուրքիային 4 մլրդ 450 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել: Թուրքական կողմի պնդմամբ՝ մինչ օրս ԵՄ-ն Թուրքիային վճարել է այդ գումարի շատ փոքր մասը միայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |