Տարածաշրջան12:59, 26 Հուլիս 2017
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի արտաքին գերատեսչության այն հայտարարությանը, որտեղ Իսրայելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով:
Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին հիշեցրել էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց անցյալում է, իսկ Երուսաղեմը հրեա ժողովրդի մայրաքաղաքն է և այդպես էլ կմնա:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի վերոնշյալ «չափն անցնող» հայտարարությունը, որն ուղղված էր նախագահ Էրդողանի՝ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ լարված իրավիճակին առնչվող խոսքերին:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Պաղեստինում տարբեր կրոնական համայնքներ ապրել են խաղաղ և ունեցել են դավանանքի ազատություն:
«Այս առումով հրեաներն ամենալավը պետք է իմանան Օսմանյան ժամակաշրջանում տիրող եզակի հանդուրժողականության մասին և գնահատեն այն: Հիմա էլ Թուրքիայի Հանրապետությունում ապրող հրեաների խղճի և դավանանքի ազատությունները երաշխավորված են մեր պետության կողմից»,-նշվում է հայտարարության մեջ:
Թուրքիան Իսրայելին կոչ է արել ողջախոհություն դրսևորել և վայրկյան առաջ վերականգնել Ալ Ասքա մզկիթի ստատուս-քվոն և ամբողջությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք ուղղված են դավանանքի ազատության դեմ:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական լարվածությունը սկսեց այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշեցին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Այդ միջադեպից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև մզկիթի շուրջ տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էր Թուրքիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |