Միջազգային08:50, 10 Հուլիս 2017
Գերմանիան սկսել է Ինջիրլիքից դուրս բերել իր ռազմական ուժերը (լուսանկարներ)

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվում Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: «CNNTürk» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայից գերմանական ռազմական ուժերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ ամիս առաջ:
Նախատեսվում է, որ բեռնատար օդանավերով իրականացվող տեղափոխությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում՝ սկսած հուլիսի 2-ից: Իսկ գերմանական «Tornado» ռազմական ինքնաթիռները դեռ որոշ ժամանակ կմնան Ինջիրլիքում կամ կտեղակայվեն Գերմանիայում՝ շարունակելով մասնակցել ԻՊ-ի դեմ կազմակերպվող գործողություններին: Դրանք Հորդանան կտեղափոխվեն ավելի ուշ, երբ Հորդանանի օդանավակայանում կավարտվեն համապատասխան նախապատրաստությունները:
«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված կոալիցիայի անդամ Գերմանիայի ռազմական ուժերը Թուրքիայում տեղակայվել էին 2015թ. դեկտեմբերի 10-ին:
Սակայն 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին: Այս առթիվ ծագած կոնֆլիկտի համատեքստում Գերմանիան, ի վերջ, վճռեց Ադանայում գտնվող իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |