Միջազգային06:43, 24 Հունիս 2017
Washington Post. «Թուրքիան մոտ է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությանը»

Թուրքիան մոտ է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարած այդ կազմակերպությունը կարող է արժանի հակակշիռ ստեղծել ՆԱՏՕ-ին: Հիշեցնելով, որ ավելի վաղ ՇՀԿ-ին էին միացել նաև Հնդկաստանն ու Պակիստանը, ամերիկյան թերթը համոզմունք է հայտնում, որ ՇՀԿ-ի հաջորդ նոր անդամը կլինի Թուրքիան:
Washington Post-ի կատարած վերլուծության համաձայն՝ տարածաշրջանում իրենց ազդեցության մեծացմանը ձգտող Չինաստանի և Ռուսաստանի համար Թուրքիան բավական գրավիչ գործընկեր է, մյուս կողմից, այս երկիրը հետզհետե հեռանում է Եվրամիությունից:
«Սակայն, եթե Թուրքիան դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, տարածաշրջանում Եվրամիության ազդեցությունը զգալիորեն կթուլանա», -գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ 1996թ. ձևավորված «Շանհայի հնգյակն» ի սկզբանե հիմնվել է Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Չինաստանի և Տաջիկստանի կողմից: 2001թ. միությանն անդամակցել է Ուզբեկստանը և կառույցը վերանվանվել է «Շանհայի համագործակցության կազմակերպություն»: 2015թ. ՇՀԿ-ին են միացել նաև Հնդկաստանը և Պակիստանը: Իսկ Թուրքիան ներկայումս հանդիսանում է կազմակերպության «երկխոսության գործընկեր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |