Տարածաշրջան08:21, 18 Հունիս 2017
Թուրքիայում 2 ամսում զինվորների զանգվածային թունավորման 3-րդ դեպքն է գրանցվել
Հունիսի 16-ին Թուրքիայի Մանիսա նահանգի ուսումնական զորամասերից մեկում ընթրիքից հետո 85 զինվորի մոտ սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` սրտխառնոցի ու փսխման գանգատներով զորամասի բուժկետ դիմած 85 զինվորներից 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Մանիսայի քաղաքային և Մերքեզեֆենի հիվանդանոցներ:
Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Մանիսյի նահանգապետ Մուսթաֆա Հաքան Գյուվենչերը հայտնել է, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:
Դեպքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել դեպքի վերաբերյալ և արդյունքների մասին տեղեկացնել հասարակությանը: Նուրլուի խոսքով հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:
Նշենք, որ մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի մեկ այլ զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:
Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |