Մշակութային08:26, 13 Հունիս 2017
Ժամանակակից թուրք գրողի վիպակը թարգմանվել է հայերեն

Հունիսի 1-ից 7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» խորագիրը կրող մեկշաբաթյա թարգմանչական սեմինարը։ Գրական թարգմանիչների մասնագիտական դասընթացներից, գործնական պարապմունքներից և ստեղծագործական քննարկումներից բաղկացած սեմինարի ընթացքում թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեցան սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև գրքի հեղինակի հետ:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։ Անգլերեն տարբերակը տաս գրական թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրքական գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում։ Որոշ իմաստով Հայաստանում նախատեսված սեմինարը Ջունդայի մոդելի տեղական կիրառումն էր։
Սեմինարը կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գոևրծընթացին» նախագծի շրջանակներում: Սեմինարը վարեցին գրական թարգմանիչ, թարգմանության տեսաբան Արոն Աջին (Թուրքիա - ԱՄՆ), գրական թարգմանիչ Ալեքս Դոն (ԱՄՆ-Թուրքիա) և գրական թարգմանիչ, խմբագիր, կինոգետ Զավեն Բոյաջյանը:
Սեմինարի շրջանակներում 7 թուրքագետ -թարգմանիչների կողմից հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |