Տարածաշրջան08:28, 09 Հունիս 2017
Hurriyet. Թուրքիան Կատար կուղարկի նաև ռազմական ինքնաթիռներ և նավեր
Կատարի տարածքում կտեղակայվեն ոչ միայն թուրքական ցամաքային ուժերի ստորաբաժանումները, այլև Թուրքիայի ռազմածովային և օդային ուժերը: Այդ մասին հայտնում է թուրքական «Diken » պարբերականը՝ հղում անելով «Hürriyet »-ին:
Աղբյուրը նշում է, որ 2015թ. թուրք-կատարյան ռազմական պայմանագրով՝ Դոհայի ռազմաբազայում թուրք մասնագետները միայն պետք է վերապատրաստեին Կատարի ժանդարմերիայի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, պաշտոնական Դոհայի շուրջ ստեղծված լարված իրավիճակում թուրքական ռազմական ինքնաթիռների և նավերի ներկայությունը անհրաժեշտություն է:
Նշվում է, որ նախնականորեն Կատար կուղարկվի 90 թուրք զինվոր, իսկ առաջիկա երկու ամիսներին ծրագրվում է ուղարկել 200-250 զինվոր: Թուրք զինվորների և օդային ուժերի տեղակայման հետ կապված առաջիկա օրերին Կատար է մեկնելու թուրքական հատուկ պատվիրակություն՝ տեղանքում համապատասխան ոսումնասիրություններ կատարելու համար: Ավելի ուշ նպատակ է դրվելու մեծացնել թուրք զինվորների թվաքանակը:
Թուրքիայի կառավարության առաջարկով խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման է դրվել Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին 2015թ. կնքված համաձայնագիրը: Վերջինս խորհրդարանի կողմից ընդունվել է, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այն վավերացրել է:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։ Վերջինիս օգնելու պատրաստակամություն են հայտնել Թուրքիան և Իրանը:
ԱՄԷ մի պաշտոնյա էլ, որի անունը չի հրապարակվում, հայտարարել էր, որ Կատարը, լինելով արաբական երկիր, ռազմական օգնություն է խնդրում ոչ արաբական (Թուրքիա և Իրան) երկրներից: Այդ ամենը նա որակել է որպես «ողբերգական և զավեշտալի» քայլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |