Միջազգային13:38, 09 Հունիս 2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու hուլիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք Նավթի 22-րդ համաշխարհային կոնգրեսին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կոնգրեսին կմասնակցեն 50-ից ավելի երկրների ներկյացացուցիչներ:
Ներկա կլինեն նաև խոշոր էներգետիկ կազմակերպությունների՝ «Shell»-ի, «BP»-ի «ExxonMobil»-ի «Chevron»-ի, «Total»-ի, «Saudi Aramco»-ի և «SOCAR»-ի ներկայացուցիչները:
Կոնգրեսի շրջանակներում կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն նավթի և գազի ոլորտում Թուրքիայի առաջընթացին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ սա պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնի 2-րդ այցը կլինի Թուրքիա: Առաջին այցը նա կատարել էր մարտի 29-ին: Այդ ժամանակ նա հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Թիլլերսոնի առաջին այցի օրակարգային հարցերից էր իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են 2016թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |