Տարածաշրջան09:27, 07 Հունիս 2017
Պենտագոնի խոսնակ. «Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայում»

Պենտագոնի խոսնակ գնդապետ Ջեֆֆ Դեվիսը հայտարարել է, որ Ինջիրլիք ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայի շրջանակներում, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ նա այդ մասին հայտնել է մայիսի 6-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռաքքայի գործողության մեջ որոշեց ընդգրկել նաև Սիրիայի քրդական ուժերին, ինչն էլ արժանացավ Թուրքիայի ղեկավարության դժգոհությանը, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպության:
Ալբայը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է նաև Թուրքիայի մտահոգություններին՝ նշյալ օպերացիայում Սիրիայի քրդական ուժերի մասնակցության վերաբերյալ:
«Մենք նրբանկատ ենք Թուրքիայի շահերի առումով: Մինչև հիմա մեր կողմից տրամադրված զենքերը բացառապես օգտագործվել են ԻՊ-ի դեմ: Իսկ Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային գործողությունների ժամանակ»,-շեշտել է Պենտագոնի խոսնակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ամերիկյան ղեկավարությունը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին իրազեկել է օպերացիայի նախապատրաստության մասին: Իսկ Թուրքիայի վարչապետն էլ ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ եթե Ռաքքայի գործողության ժամանակ քրդական ուժերը սպառնան Թուրքիայի անվտանգությանը, ապա իրենք կդիմեն համապատասխան գործողությունների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |