Տարածաշրջան09:05, 26 Մայիս 2017
Էրդողանը պահանջել է, որ Եվրոպան Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում որոշում կայացնի
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդարանի (ԵԽ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահներ՝ Դոնալդ Թուսքի և Ժան Կլոդ Յունկերի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ դռնփակ հանդիպումը տևել է 45 րոպե
Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության հարցին, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցում ձեռք բերված համաձայնության իրագործմանը:
Էրդողանը պահանջել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից Էրդողանը ասել է, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային արդեն 54 տարի է, ինչ «սպասեցնում է իր դռների առջև»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ինչպես հայտնում է AFAD-ը, առաջին ցնցման էպիկենտրոնը եղել է Մալաթիա, իսկ երկրորդը՝ Ադըյաման նահանգում:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Փեզեշքիանը նշել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թունջելի նահանգի Փյուլումյուր շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետի հետ։
Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը շուտով կհասնի Անկարա: Մանսակիցներն իրենց բողքոն են արտահայտում Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեկտեմբերի 1-ին պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել «Գերմանական մարշալի հիմնադրամ»-ի միջոցառման շրջանակներում:
«Անսահման եղբայրություն-3» զորավարժությանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Կատարի և Պակիստանի հատուկ ջոկատայինները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |