Քաղաքական06:44, 25 Մայիս 2017
Էրդողանը Իրանի վերընտրված նախագահ Ռուհանիին շնորհավորել է 4 օր անց
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը Ռուհանիին շնորհավորել է Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Բացի այդ կողմերը վճռականություն են հայտնել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու հարցում:
Ուշագրավ է թուրքական լրատվամիջոցի այն շեշտադրումը, որ Էրդողանը Ռուհանիին շնորհավորել է 4 օր անց՝ մայիսի 24-ին, այն դեպքում , երբ նախագահական ընտրությունների արդյունքները պարզ էին դարձել հենց մայիսի 20-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |