Քաղաքական06:59, 20 Մայիս 2017
Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները

Մայիսի 22-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովի (ՍԾՏՀ) ժամանակ ծրագրվում է հանդիպում կազմակերպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:
Այդ մասին, ըստ թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքի, նշված է Ռուսաստանի կառավարության հայտարարության մեջ: Մեդվեդևին Ստամբուլում կուղեկցեն Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Յըլդըրըմը ապրիլի 27-ին հեռախոսազրույց էր ունեցել Մեդվեդևի հետ: Մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ նշում են, որ երկու վարչապետների հանդիպման ժամանակ օրակարգային հարց է լինելու «Թուրքական հոսք» գազատարի խնդիրը:
Հիշեցնենք, որ 1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004 թ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |