Միջազգային14:07, 19 Մայիս 2017
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ թուրքերը ինքնապաշտպանվել են

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչըն ԱՄՆ պետքարտուղարություն է հրավիրվել, Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպի առնչությամբ:
Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով:
Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի դեսպանատան առջև անցակցված բողոքի ակցիայի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի կողմից կատարված բռնության փաստով:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ երբեք չի կարելի խոսքի ազատությանը բռնությամբ պատասխանել:
Հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, որտեղ նշվում է, թե թուրքերը ինքնապաշտպանվել են:
Թուրքական դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ցուցարարները սադրել են նախագահ Էրդողանին ողջունելու համար հավաքված ամերիկացի թուրքերին և վերջինները պատասխանել են՝ դիմելով ինքնապաշտպանության: Հույս ունենք, որ առաջիկայում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նման սադրիչ միջադեպերը կանխելու համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |