Միջազգային08:59, 16 Մայիս 2017
Գերմանիան զգուշացնում է. Թուրքիա մեկնելու դեպքում վերադարձի հնարավորություն կարող է չլինել

Գերմանիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիա ուղևորվել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: Թուրքական «Diken.com.tr» լրատվակայքի համաձայն՝ հայտարարությունը մասնավորապես ուղղված Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեցող այն անձանց, ովքեր մտադիր են մեկնել Թուրքիա:
Զգուշացրել է, որ Թուրքիայում ծագած որևէ խնդրի դեպքում Գերմանիայի հյուպատոսարանները, հնարավոր է, որ չկարողանան որևէ օգնություն ցուցաբերել:
Միաժամանակ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ 2016թ. հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում հեղաշրջման փորձի կազմակերպման կամ Գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով քաղաքացիներին հաճախ արգելվեում է դուրս գալ երկրից: Ընդ որում, այդ մեղադրանքները կարող են ուղղված լինել նաև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձանց:
ԱԳՆ-ի հայտարարությամբ հիշեցվել է նաև, որ 2017թ. առաջին քառորդում Գերմանիայի մի շարք քաղաքացիների առանց որևէ հիմնավորման արգելվել էր մուտք գործել Թուրքիա: Երկար ժամանակ ձերբակալված մնալուց հետո այդ մարդիկ հարկադրված էին եղել վերադառնալ Գերմանիա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքաղաքական զարգացումների պատճառով Գերմանիան ավելի վաղ ևս պարբերաբար նմանատիպ հայտարարություններ է հրապարակել՝ ուղղված այդ երկիր մեկնել ցանկացող իր քաղաքացիներին: Վերջին այդպիսի զգուշացումը կատարվել էր ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրերին՝ հնարավոր ցույցերից և ներքաղաքական լարվածություններից հեռու մնալու կոչով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |