Միջազգային07:37, 04 Ապրիլ 2017
Թուրք-գերմանական կոնֆլիկտը նոր դրսևորումներ է ստանում
Թուրք - գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս անգամ խնդիրը կապված է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքի» (FETÖ) անդամների հետախուզման գործընթացի հետ:
Աղբյուրը հավաստում է, որ երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը արդեն չի սահմանափակվում միայն քաղաքական շրջանակներով. խնդիրներ են ծագել նաև հետախուզության ոլորտում համագործակցության ասպարեզում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գերմանիան սկսեց ընդունել ապաստան խնդրող Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր իրենց երկրում հետապնդվում են գյուլենական լինելու մեղադրանքով:
Թուրքիան հետախուզման մեջ գտնվող իր այդ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ էր ուղարկել Գերմանիա՝ պահանջելով արտահանձնել նրանց: Իսկ Թուրքիայի ազգային հետախության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, փետրվարին Մյունխենում հանդիպելով իր գերմանացի պաշտոնակցի հետ, նրան էր փոխանցել Գերմանիայում գյուլենականների գործունեության վերաբերյալ մի թղթապանակ:
Սակայն Բեռլինի իշխանությունները այդ փաստաթղթերը չօգտագործեցին որպես ապացույց: Թուրքական կողմի պնդմամբ՝ նրանք նույնիսկ զգուշացրեցին գործով անցնող անձանց, որ նրանք որոնվում են թուրքական հետախուզական ծառայության կողմից:
Գերմանիայի դաշնային դատախազությունն էլ իր հերթին հետաքննություն սկսեց՝ թղթապանակում չափազանց մեծ թվով լուսանկարների առկայության առթիվ:
Այս ամենից մեծապես հասթափված Անկարան Բեռլինին տեղեկացրեց, որ դադարեցնում է գյուլենականների գործից բացի որևէ այլ հարցով Գերմանիայի հետ հետախուզության ոլորտի համագործակցությունը՝ մինչև որ Գերմանիան FETÖ-ի գործով անհրաժեշտ քայլերը չձեռնարկի: Այս համատեքստում Թուրքիան դադարեցրեց Բեռլինի կառավարությանը տեղեկություններ տրամադրել՝ բացառությամբ «Իսլամական պետության» (ԻՊ- DEAŞ) հետ կապված տեղեկությունների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |