Միջազգային08:34, 31 Մարտ 2017
Բրյուսելի թուրքական հյուպատոսարանի մոտ թուրքերը ծեծկռտուքի են բռնվել
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հարևանությամբ մարտի 30-ին կռիվ և դանակահարություն է տեղի ունեցել:
«Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝ միջադեպին մասնակցել է Թուրքիայի շուրջ 300 քաղաքացի, ովքեր կառավարման նախագահական կարգի վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու նպատակով եկել էին հյուպատոսարան: Բելգիայում բնակվող թուրք ընտրողների համար նախատեսված ընտրատեղամասը տեղակայված է եղել Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում:
Մարտի 30-ին՝ Ժամը 16-ի սահմաններում հյուպատոսարանից շուրջ 100 մետր հեռավորության վրա ծագած մարդաշատ կռվի հետագա բարդացումը կանխվել է Բելգիայի ոստիկանության արագ միջամտության շնորհիվ: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում Թուրքիայի իշխանություններին աջակցող քաղաքացիները դանակահարել են 4 քրդերի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը, ով որովայնի շրջանում դանակի հարված էր ստացել, գնահատվում է ծայրահեղ ծանր:
Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ շուտափույթ առողջություն մաղթելով վիրավորներին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը որևէ կերպ չի խոչընդոտել քվեարկության ընթացքին, ինչը բարեհաջող ավարտին է հասցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |