• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 04:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:23, 29 Մարտ 2017

Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան կարող  է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված իր զորքերը տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը կառավարությանն է ուղղել մի հարցում, որով փորձել է պարզել, թե հատկապես ուր կարող են տեղափոխվել գերմանական զորքերը:

Գերմանիայի կառավարության պատասխանում նշվել է, որ որպես Ինջիրլիքի այլընտրանք կարող են ծառայել  Հորդանանում, Կիպրոսում և Քուվեյթում տեղակայված ռազմական կենտրոնները: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիան ունի ընտրության 8 տարբերակ: Դրանցից 3-ը գտնվում են Քուվեյթում, 3-ը՝ Հորդանանում, երկուսը՝ Կիպրոսում: Հայտնի է նաև, որ Կիպրոսի դեպքում խոսքը Ակրոտիրի և Բաֆ ռազմաբազաների մասին է:

Իր պատասխանում կառավարությունը տեղեկացրել է նաև, որ այս ռազմաբազաներից կամ դրանց տեղակայման երկրներից որևէ մեկի հետ Գերմանիան դեռևս բանակցություններ չի սկսել:

«Ձախերի» կուսակցության պատգամավոր Ժան Վան Աքենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2016թ. հոկտեմբերի 5-ին իրականացված այցից հետո Թուրքիան կրկին թույլ չի տալիս գերմանացի պատգամավորներին՝ այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Մինչ օրս 6 պատգամավոր այցի թույլտվության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն Թուրքիայի կառավարությունը այդ դիմումներին դեռևս չի պատասխանել:

Ժան Վան Աքենը քննադատել է Ինջիրլիքում և Քոնիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվություն չտրամադրելու Թուրքիայի դիրքորոշումը: Նրա կարծիքով՝ դա լուրջ պատճառ է, որպեսզի գերմանական ուժերն անհապաղ դուրս բերվեն Թուրքիայից:

Հիշեցնենք, որ
շուրջ 250 գերմանացի զինվոր և գեմանական «Tornado»  տեսակի 6 հետախուզական ինքնաթիռ 2016թ հունվարից տեղակայվել են Թուրքիայում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
13:25, 20 օգոս
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
14:12, 18 օգոս
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
11:36, 18 օգոս
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}