Հասարակական09:40, 27 Փետրվար 2017
Թուրքահայ ոսկերիչը որոշել է ոսկեզօծ նվեր մատուցել Ստամբուլում կառուցվող նոր մզկիթին
Անթալիայի բնակիչ հայկական ծագում ունեցող ոսկերիչ Շենոլ Վայվալակոն 2.5 մ երկարությամբ ցուցատախտակի վրա ոսկեզօծ տառերով հավաքել է իսլամական հայտնի «Բիսմիլահիռահմանիռահիփ» արտահայտությունը, որը պատրաստվում է նվիրել Ստամբուլում կառուցվող Չամլըջա հսկայական մզկիթին:
Ըստ թուրքական «Boldhaber.com» կայքի` 10 տար առաջ մուսուլմանություն ընդունած Վայվալաքոն նման զարդանախշ պատրաստելու ցուցումը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, երբ վերջինին նվիրել էր մեկ այլ թանկարժեք ստեղծագործություն` նույնպես իսլամական թեմայով:
Ջերմեռանդ մուսուլման դարձած նախկին քրիստոնյա ոսկերիչը թուրքական կայքին պատմել է, որ գործը պատրաստելու համար օգտագործել է 14.000 մեխ, 16.000 թանկարժեք քար, ինչպես նաև 8 կգ ոսկեջրած թել:
Վայվալակոն Թուրքիայի այն փոքրաթիվ հայերից է, ովքեր ամեն կերպ ցանկանում են իրենց համակրանքը ցույց տալ Էրդողանին ու նրա իշխանությանը: Նա նշել է, որ իր պատրաստած գործը պատրաստվում է այդ երկրում տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեից հետո անձամբ հանձնել Էրդողանին:
43-ամյա ոսկերիչը չի մոռացել նաև իր աջակցությունը հայտնել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված սահմանադրական փոփոխություններին, որով նախատեսվում է անցում կատարել նախագահական համակարգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |