• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 13:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:44, 14 Փետրվար 2017

Թուրքիայից արձագանքել են Արագած Ախոյանի` Լապշինի հարցով արած կոչին

Թուրքիայից արձագանքել են Արագած Ախոյանի` Լապշինի հարցով արած կոչին

Թուրքական «T24» լրատվական կայքի վերլուծաբան Րաֆֆի Հերմոնը հրապարակել էր Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի կոչը, որում վերջինս Թուրքիայի հասարակական գործիչներին ու մտավորականներին կոչ էր արել միասին դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Ախոյանը կոչում համոզմունք էր հայտնել, որ անկախ թուրքիայում տիրող իրավիճակից այնտեղ կան շատ հարգարժան մարդիկ, որոնք ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության դեմքը:

«Տեսնենք այդ կոչը արձագանք կգտնի՞»,- նշել էր հոդվածի հեղինակը:

Շատ չանցած Ախոյանի կոչին Թուրքիայից 2 գրավոր պատասխան է ստացվել: Հերմոնը դրանք ներկայացնում է իր «Թուրքիայի պատասխանը Հայաստանին» հրապարակման մեջ: Հայ պատգամավորին պատասխանել են նախկին պատգամավոր «Կանաչների ձախակողմյան կուսակցության» հիմնադիր Ուֆուք Ուրասը և կոմպոզիտոր, իրավապաշտպան «Մտավոր հանցագործության դեմ նախաձեռնություն» անվանումով հասարակական կազմակերպության խոսնակ Շանար Յուրդաթափանը:

Ուրասը, ԱԺ պատգամավորի կոչը շատ կարևոր է համարել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առերեսման տեսանկյունից` հույս հայտնելով, որ նպանատիպ առաջադիմական քայլերից հետո աշխատանքներ կտարվեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեղ ստեղծելու ուղղությամբ:

Շարունակելով միտքը Ուրասն ասել է. «Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող անպատասխան թողնել Ախոյանի կոչը: Ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել պարոն Լապշինի ժամ առաջ ազատ արձակվելու ուղղությամբ կատարվող քայլերին: Ցանկանում եմ այս կոչը անել հատկապես Թուրքիայից, քանի որ լրագրությունը սահմաններ չճանաչող մասնագիտություն է: Լրագրությունը հասարակական մասնագիտություն է: Լրագրողները չպետք է առևանգվեն, չպետք է սակարկումների առարկա դառնան:

Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործունեություն իրականացնելու տեսանկյունից շատ կարևոր են հասարակությունների միջև նմանատիպ ժողովրդավարական ժեստերը: Պարոն Ախոյանի կոչը շատ ենք կարևորում:

Հարգարժան լրագրողի ազատությունը բոլորիս ազտությունն է: Ճշմարտություններից չվախենանք, որպեսզի կարողանանք եղբայրություն կառուցենք», - գրել է Ուրասը:

Ախոյանի կոչը շատ արժեքավոր է համարել նաև Շանար Յուրդաթափանը` նույնպես դատապարտելով կատարվածն ու անընդունելի համարելով լրագրողական գործունեության խոչընդոտման ցանկացած դրսևորում:

Յուրդաթափանը նշել է, որ արդեն Բաքվին նախատելու տեղ էլ չունեն, քանի որ Թուրքիայում տիրող իրավիճակը շատ չի տարբերվում Ադրբեջանի վիճակից:

Յարդաթափանի խոսքով նման միջադեպերը պետք է քննադատել անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունեցել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
13:28, 04 հուլ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար
16:58, 03 հուլ
Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
14:43, 01 հուլ
Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}