Իրավական08:46, 13 Փետրվար 2017
Գերմանական դատարանը մասամբ է արգելել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունը

Համբուրգի նահանգային դատարանը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական բանաստեղծություն գրած երգիծաբան Յան Բոհմերմանի գործով դատավճիռը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ դատարանը հրապարակման արգելք է դրել նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք է պարունակում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում գտնվող իր փաստաբանի միջոցով պահանջել էր ամբողջությամբ արգելել բանաստեղծությունը: Դատարանը, փաստորեն, այս պահանջը միայն մասամբ է բավարարել:
Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց ծանր վիրավորանքներ էր պարունակում»:
Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:
Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և հաստատեց 103-րդ հոդվածի չեղարկման հարցը: Գերմանիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2018թ. հունվարի 1-ից նշյալ հոդվածը կդադարի գործել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |