Ցեղասպանություն07:37, 18 Հունվար 2017
Թուրքիայում առաջարկում են ցեղասպանությունը ճանաչողների համար պատիժ սահմանել
Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահությանը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել: Ըստ թուրք ազգայնական գործչի՝ նրանք մուսուլման թուրք ժողովրդին վիրավորում են՝ պնդելով, թե ցեղասպանություն է եղել»:
«ASİMDER»-ի նախագահն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:
«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց թե ՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:
Նա նշել է, որ ցեղասպանություն բառի համար մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցության արգելքն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար:
«ASİMDER»-ի նախագահը տեղեկացրել է, որ իրենք նաև թեմայի քննարկման նպատակով առաջիկայում հանդիպումներ կունենան Թուրքիայի առաջատար կուսակցությունների՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |