Տարածաշրջան11:58, 06 Հունվար 2017
Էրդողան. «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի անվտանգության ապահովման գործում կարևորել է Նախիջևանի և մի շարք անդրսահմանային տարածքների դերը: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու Իրաքում ընթացող գործընթացների միջև կապը:
«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, նաև մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա», - ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |