Տնտեսական07:15, 23 Դեկտեմբեր 2016
Գերմանական բանկ. «Թուրքիայի տնտեսությունը կործանվում է»
Գերմանական «Commerzbank»-ը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ բավական հոռետեսական զեկույց է հրապարակել: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցը կրում է «Թուրքիայի տնտեսությունը կործանվում է» վերնագիրը: «Commerzbank»-ի բնութագրմամբ՝ 2017թ. Թուրքիայի տնտեսական առաջխաղացման վերաբերյալ Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակված ակնկալիքներն ուղղակի «հեքիաթ» են:
Գերմանական բանկը ներկայացրել է Թուրքիայի տնտեսական վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ սեփական վերլուծությունը: Ըստ այդմ՝ այս տարվա երրորդ քառորդում Թուրքիայի տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ 4.5 տոկոսով հետընթաց է ապրել: Նշենք, որ ըստ TÜİK-ի՝ տարվա երրորդ քառորդում տարեկան կտրվածքով անկումը կազմել է ընդամենը 1.8 տոկոս:
«Commerzbank»-ի բնութագրմամբ՝ 4.5 տոկոսանոց անկումը տնտեսության համար ուղղակի կործանիչ նշանակություն ունի: «Պատկերացրեք, որ հաջորդ երեք եռամսյակների ընթացքում տնտեսությունը նույն չափով շարունակի անկում ապրել: Դա կնշանակի, որ 2017թ. երկրորդ քառորդում տնտեսությունը տարեկան կտրվածքով 16.8 տոկոս անկում կգրանցի»,-ասված է զեկույցում:
Գերմանական բանկը եզրակացնում է, որ նման տվյալների դեպքում դժվար է պատկերացնել, թե 2017թ. Թուրքիայի տնտեսությունը որևէ առաջընթաց կարող է գրանցել: «Վիճակն իսկապես չափազանց վատ է, իսկ 2017թ. առաջընթացի բոլոր ակնկալիքները ուղղակի հեքիաթ են», - ասված է զեկույցում: Բանկը նշում է, որ ստեղծված իրավիճակը շատ ծանր կանդրադառնա նաև առանց այդ էլ վատ դիրքերում գտնվող թուրքական լիրայի վրա:
Հավելենք նաև, որ TÜİK-ի և Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից սպառողների շրջանում կատարված համատեղ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ սպառողների վստահության ցուցանիշը դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 8 տոկոսով: Դա 2008թ. նոյեմբերից հետո գրանցված ամենամեծ ամսական անկումն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |