Միջազգային08:07, 19 Դեկտեմբեր 2016
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնե Մոկսվայում

Դեկտեմբերի 20-ին` Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Թուրքիայի արտգործնախարարները ծրագրում են հանդիպում անցկացնել Սիրիայի հարցով:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով ռուսական «Tass» լրատվական գործակալությանը, նշում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար և Վլադիմիր Պուտինի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը
«Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ծրագրվում է անցկացնել եռակողմ հանդիպում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ: Նրանք էլ ողջունել են հանդիպում անցկացնելու գաղափարը»:
Նա հավելել է, որ նման հանդիպման կազմակերպման վերաբերյալ ավելի վաղ քննարկումներ էին տեղի ունեցել: Բոգդանովի խոսքերով` Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում անցկացնելը անհրաժեշտություն է: Պետք է նպաստել, որ Սիրիայում մարտնչող կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվեն կրակի դադարեցման, ինչպես նաև հումանիտար օգնության հարցում, քանի որ այդ ամենը բխում է ՄԱԿ-ի սկզբունքներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |