Հոդված13:07, 12 Դեկտեմբեր 2016
Ամերիկացի գրող. «Թուրքիայի սահմանները շուտով կփոփոխվեն»
Ժամանակակից ամերիկացի գրող Մայքլ Ռուբինը կանխատեսում է Թուրքիայի մասնատումը: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ռուբինն անգամ ավարտված է համարել Թուրքիայի մասնատման հոգեբանական փուլը:
Ամերիկացի գրողը, ով ավելի վաղ կանխատեսել էր նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, Թուրքիայում ընթացող զարգացումները համեմատում է Եթովպիայի, Սուդանի, Պակիստանի հետ, որոնց մասնատումից առաջացան նոր պետություններ՝ Էրիթրեան, Հարավային Սուդանը, Բանգլադեշը: Հեղինակը ընդգծում է, որ այս բոլոր դեպքերում ևս մասնատմանը նախորդեցին երկարատև քաղաքացիական պատերազմներ, եղան հազարավոր զոհեր, և որ ամենակարևորն է, դեռ մինչև փաստացի քաղաքական մասնատումը բնակչության միջև արդեն հոգեբանական օտարացում էր առաջացել:
«Նոր սերնդի թուրքերը քրդերին եթե ոչ թշնամի, ապա, ամեն դեպքում, օտար են համարում: Արևմտյան կենսաոճը նախընտրող թուրքերի մեծ մասը ոտք անգամ չի դրել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ: Իսկ այս շրջանում բնակվող քրդերի մեծ մասը երբեք չի այցելի Անթալիա, Բուրսա, Իզմիր: Թուրքիան հոգեբանական մասնատման գործընթացի մեջ է: Որոշակի պահի նույնիսկ Էրդողանը հասկացավ, որ նմանատիպ մասնատումը անխուսափելի է: Դա հասկանալի է նաև այն հանգամանքից, որ տնտեսական քաղաքականությունից հանվեցին քրդական շրջանները»:
Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը քրդերի նկատմամբ վարում է արյունոտ և ստորացուցիչ քաղաքականություն: Նա հիշեցնում է, որ Էրդողանը ընտրություններից առաջ հույս ուներ ստանալ քրդերի մեծ մասի քվեները, սակայն երբ հասկացավ, որ այդ քվեների կարիքը չկա, մոռացավ նրանց տված բոլոր խոստումները:
Ռուբինն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով.
«Թուրքերը պետք է հաշտվեն իրականության հետ. Թուրքիան այժմ մասերի է բաժանված: Պետության սահմանները շուտով կփոփոխվեն: Միայն թե առայժմ անհայտ է՝ երկու առանձին պետություննե՞ր կառաջանան, թե՞ Թուրքիայի կազմում գտնվող ֆեդերացիա կստեղծվի: Գուցե Էրդողանը իրեն մեծ առաջնորդ կամ նոր Աթաթուրք է համարում, սակայն եթե Աթաթուրքը կառուցեց ժամանակակից Թուրքիան, ապա Էրդողանը այն կործանելուց բացի ուրիշ ոչինչ չարեց: Էրդողանը պատմության մեջ կմտնի ոչ թե որպես հերոս, այլ որպես հանուն իր գոռոզամտության Թուրքիան կործանած չարագործ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |