Միջազգային08:01, 25 Նոյեմբեր 2016
Անգլիան հանդես է եկել Թուրքիային սատարող հայտարարությամբ
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիա-ԵՄ բանակցությունների սառեցման մասին բանաձևի հաստատումից հետ Անգլիան հանդես է եկել Թուրքիային աջակցող հայտարարությամբ: Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անգլիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել ԵՄ-ին անդամակցության ճանապարհին գտնվող երկրներին:
«Միացյալ թագավորությունը շարունակելու է իրականացնել իր հանձնառությունները՝ նպաստելով այնպիսի ընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսին են Թուրքիայում բարեփոխումների անցկացումը, կայունության ամրապնդումը, անվտանգության ապահովումը և գաղթականների խնդրի լուծումը», -ասված է հայտարարության մեջ:
Անգլիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ եվրաինտեգրման գործընթացում գտնվող երկրները ԵՄ անդամ երկրների հետ կմասնակցեն որոշումների կայացմանն այն դեպքում, եթե կատարեն ԵՄ անդամակցության համար սահմանված բոլոր պայմանները: Իսկ դա, ըստ անգլիական կողմի, Թուրքիայի համար դեռևս հեռավոր ապագայում է գտնվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԵԽ-ում հաստատվել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի ժամանակավոր կասեցումը նախատեսող բանաձևը: Թեև բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի, այն որոշակի քաղաքական ուղերձ է պարունակում՝ ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրների կառավարություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |